Դեմքերի փոփոխությո՞ւն, թե՞ նշաձողերի փոփոխություն. Մարկեդոնովը՝ Արցախի նախագահի հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

դ

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը տելեգրամյան իր ալիքում վերլուծել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարած հրաժարականը․

«32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, հռչակվեց ԼՂՀ-ն: Այդ ժամանակից ի վեր այդ տարածքի հեռանկարների սահմանումը (իրավաքաղաքական կարգավիճակը, ինքնությունը, հայ-ադրբեջանական հակամարտության առանցքային սյուժեն) մեծապես որոշել է ոչ միայն Բաքվի և Երևանի արդիական օրակարգը, այլև Անդրկովկասում տարածաշրջանային իրադրությունը։ 

Վերջին 3,5 ամսում ղարաբաղյան իրավիճակը կարծես սառած լիներ։ Ինչու ենք որպես ելակետ վերցնում հենց ս. թ. մայիսը։ Հենց այդ ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս ճանաչելը: Թվում է, թե Բաքվին ընդամենը մեկ ու կես քայլ է մնացել «տարածքային ամբողջականության վերականգնման» գործընթացն ավարտելու համար։ Սակայն Լաչինի պատմությունը, որոշակի առավելություն ապահովելով Ադրբեջանին, դեռևս չի հասել իր վերջնախաղին։ 

Մարկեդոնովը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը, ով Արցախի ղեկավար է դարձել ընտրությունների և ադրբեջանական ինքնիշխանության հրապարակային ժխտման միջոցով, հազիվ թե կարող է բանակցային գործընկեր լինել․ «Ամենայն հավանականությամբ, նախագահի դերը կարող է կատարել ոչ այդքան հրապարակային, կարիերիստ պաշտոնյա, որը շատ բան է հասկանում «բծախնդիր, թաքնված արտաքին հայացքներից»»։ 

Փորձագետը կարծում է, որ Արցախում կատարվող իրադարձությունները աշխարհաքաղաքական հետևանքներ կունենան։

--00--ՍՊ