Ադրբեջանի ՊՆ-ն երրորդ ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

դ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

--00—ՍՊ