Չնայած բարդ ժամանակաշրջանին, ընդգծվել է Հայաստանի արձանագրած մակրոտնտեսական բարձր ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, չնայած բարդ ժամանակաշրջանին, Հայաստանի արձանագրած մակրոտնտեսական բարձր ցուցանիշները և այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացված բարեփոխումների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ընթացքին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին: 

--00—ՅՄ