Քննարկվել է Հայաստանի և Լիտվայի միջև ոստիկանության բարեփոխումների համատեքստում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news

15594_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Ոստիկանության գլխավոր հանձնակատար Ռենատաս Պոժելանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ոստիկանության բարեփոխումների իրականացման համատեքստում ձևավորված համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Անդրիուս Պուլոկասին Հայաստանում Լիտվայի դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ:

--00—ՅՄ