Քննարկվել է ՎԶԵԲ-ի հետ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

l-0x0wh-786x458z-1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության կողմից վերահաստատել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի համար թե՛ մասնավոր, թե՛ պետական ծրագրերում ներգրավվածության տեսանկյունից: Մհեր Գրիգորյանն ընդգծել է ՎԶԵԲ-ի բարձր դերը մասնավոր հատվածում ճիշտ բիզնես մշակույթի ներմուծման հարցում և նշել երկրի զարգացման այս փուլում ՎԶԵԲ-ի գիտելիքի և փորձի կիրառման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մտքեր են փոխանակվել կապիտալի շուկայի զարգացման և գյուղատնտեսության ծրագրերի շուրջ:

--00—ՅՄ