Մեր նպատակը Երևանում իշխանափոխությունն է, ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով չենք համագործակցելու. Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Ապրելու երկիրը» արդեն շրջել է բոլոր վարչական շրջաններում, արդեն երկրորդ անգամն ենք այցելում վարչական շրջաններ։ Այս երկրորդ փուլում մենք ավելի հստակ ենք ներկայացնում մեգանախագծերը, խոսում ենք ժամկետներից, աշխատատեղերից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հրավիրված ասուլիսում ասաց  «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Թանդիլյանը նշեց, որ մարդկանց մոտ կա և՛ ոգևորություն, և՛ շատ հարցեր։

Խոսելով մարդկանց մոտ առավել հաճախ առաջացող հարցերից՝ Թանդիլյանն ասաց, որ մարդկանց մոտ հարցեր են առաջանում, թե որքանով են առաջարկված նախագծերն իրատեսական։

Կուսակցության քաղաքապետի թեկնածուն վստահեցնում է, որ նախագծերը միանշանակ իրատեսական են, և դրանք սովորական նախագծեր են՝ տարբեր երկրներում իրականացված։

Խոսելով ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցությունից Թանդիլյանը ընդգծեց․

«Մենք չենք համագործակցելու որևէ ձևաչափով, մենք գտնում ենք, որ այս իշխանությունները արհավիրք են բերում ամեն օր իրենց գործունեությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ