«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ իրականացվում է բացառիկ ռազմավարական ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

բգ

«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ իրականացվում է բացառիկ ռազմավարական ծրագիր։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկանածու Մեսրոպ Առաքելյանը և գրառմանը կից տեղադրել տեսանյութ:

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի ճանապարհներին լուսավորության բացակայությունը պատճառ է դառնում ավտովթարների՝ շատ հաճախ մահվան ելքով։

Եվ ահա, մենք սկսել ենք Հայաստանի ամենակտիվ ճանապարհներից մեկի՝ հայ-վրացական սահման տանող մայրուղին լուսավորել։

Նոյեմբերյան համայնքն արդեն ողջունում է Հայաստան մտնող մեր հայրենակիցներին և հյուրերին լուսավորված ճանապարհներով։

Ծրագիրը շարունակական է։

Բարի գալուստ ապրելու երկիր»,- գրել է նա:

--00—ԼՀ