«Ապրելու երկիր»-ը հյուրընկալել է քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման առաջատար ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ապ

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր Երևանում հյուրընկալել է քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին:

Տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից․

«Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։ Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։

Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան»։

--00—ԼՀ