Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության նոր նախագահին չեն շնորհավորել ՀՀ դե-ֆակտո իշխանությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

186853

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության նոր նախագահին չեն շնորհավորել ՀՀ դե-ֆակտո իշխանությունները։

Իսկ ընտրությունները դատապարտող հայտարարություններ են արել.

🇦🇿- Ադրբեջան

🇹🇷- Թուրքիա

🇺🇦- Ուկրաինա

🇬🇪- Վրաստան

🇲🇩- Մոլդովա

🇬🇧- Մեծ Բրիտանիա

🇵🇰- Պակիստան

🇪🇺- Եվրամիություն

Պատկերը շատ հստակ է։ Որևէ արտառոց բան չկա այն բանում, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չեն շնորհավորում Արցախի նորընտիր նախագահին։ Չէ որ նրանք նույն կերպ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը, Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։

Մնում է հայ ժողովուրդն իմանա իր անելիքը»։

--00—ՅՄ