Ժողովուրդը եթե մեզ չպաշտպանի, ընդդիմությունը մեզ կուտի. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, շատ հաճելի էր, որ Արցախը կարողացավ սահուն լուծել նախագահի ընտրության հարցը։ Դա աշխարհի առջև բարձրացրեց Արցախի դիրքը և սուբյեկտայնությունը: Աշխարհի աչքի առջև Արցախում իշխանության սահուն փոփոխություն եղավ: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի նոր նախագահին չշնորհավորելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց, որ նոր նախագահին շնորհավորելը առիթ կտար Ադրբեջանին հարձակման դիմել: «Ինձ պարզ չէ, թե Արցախի էլիտան ի՞նչ է ուզում, ՀՀ-ից փողերը գա, մեջ-մեջ անեն, թե ինքնորոշման համար պայքարեն: Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Արցախի նախագահին, որովհետև շատ ծանր բեռ է վերցրել իր վրա»,-ավելացրեց նա:

Խոսելով ընդդիմության կողմից նոր պայքար սկսելու մասին՝ Աղազարյանը նշեց, որ ընդդիմությունը նախադրյալներ չունի իշխանափոխություն անելու, քանի որ ժողովուրդը իրենց կողմից է. «Ընդդիմությունը մեզ կուտի, եթե ժողովուրդը մեզ չպաշտպանի, նրանք իշխանափոխություն չեն կարող անել, նախադրյալներ չունեն: Ժողովուրդը մեզ պաշտպանում է, որովհետև մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը ճիշտ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ