Քերոբյանը Գյումրիում ծանոթացել է Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

քեր

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Գյումրի՝ ծանոթանալու Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման և բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը շրջայց է կատարել Բարեկամության այգում և հետևել Կառավարության աջակցությամբ իրականացված և արդեն ավարտված շինարարական աշխատանքների արդյունքներին։

Զբոսաշրջության և քաղաքաշինության (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը շրջայցի ընթացքում նախարարին ներկայացրել է զբոսայգում ներկայումս ընթացող վերականգնման աշխատանքները և երկրորդ փուլով նախատեսված օբյեկտների տեղադրման առաջիկա ծրագրերը։

Գյումրու Բարեկամության այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է Զբոսաշրջության և քաղաքաշինության (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։

ՀՀ Կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին։

--00—ԼՀ