ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու հարցը դեռ դրված չէ. Սլուցկի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_13

ՌԴ Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության ֆոնին Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը դեռ դրված չի։

«Դեռ ոչ, Փաշինյանն արեց ամենակարևորը՝ Ղարաբաղը ճանաչելով որպես Ադրբեջանի տարածք»,-այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է Սլուցկին՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու հնարավորության մասին հարցին։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ դեռ վաղ է չեղարկել համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ Փաշինյանը ամբողջ Հայաստանը չէ։

--00—ՅՄ