Թրթուռնե’ր, հասկացեք, որ դուք եք տվել Արցախը, ուրիշներին մի մեղադրեք․ Վահրամ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Պատմությունը գրելու է, որ հայը մեծ զոհերի, զոհողությունների գնով Արցախի Հանրապետություն ստեղծեց 30 տարի ու տվեց Ադրբեջանին։ Թալանից էին խոսում, բայց մարդկանցից իրենց երեխեքին, երկիրը, հողը խլեցին, տեղեկատվական պատերազմում պարտվեցին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը։

«Թրթուռնե’ր, հասկանո՞ւմ եք, որ դուք եք տվել Արցախը, ուրիշներին մի մեղադրեք։ Կերա՞ք, գոռում էիք Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու, հիմար պաթոսից այն կողմ չանցաք։ Հիմա էլ կան մարդիկ, որ գոռում են, թե Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու։ Չարենցը, Նժդեհը Թումանյանը, Անդրանիկը, տեսնելով ինչ է կատարվում, զարմանում են՝ ո՞վ է այսօրվա հայը։ Տեսե՞լ եք տենց բան՝ Ստալինը ծառայի Ադոլֆին, դավաճանության հետ գործ ունենք, թշնամին կարա մենակ անի, ադրբեջանցին չէր անի։ Առողջ, նորմալ մարդը այս իշխանություններին չի կարող պաշտպանել»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ