ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

photo_2023-09-23_12-38-12

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«Մենք նպատակ ունենք նվազեցնելու լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում»,- հանդիպման ժամանակ ասել է Ռիթերը։

--00—ՅՄ