Ապշահարվում են, երբ իմանում են, որ որևէ միջազգային լրագրող չի կարող մտնել Արցախ, որևէ լուր չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

արցախ-աղետmix-800x445

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Այս ընթացքում միջազգային տարբեր գործընկերների ու ընկերների հետ եմ խոսում, ինֆորմացիա փոխանցում:

Բոլորը մի հարց են տալիս՝ ինչու՞ միջազգային մամուլում որևէ բան չկա քո պատմած աղետի ու ողբերգության մասին, որից ուղղակի մարդիկ ապշահարվում են: Իրոք, ապշահարվում են, երբ իմանում են, որ որևէ միջազգային լրագրող չի կարող մտնել Արցախ, որևէ լուր չկա, ուտելիք չկա, վառելիք չկա, ոչ պակաս ապշահարվում են, երբ իմանում են, որ ՀՀ ղեկավարությունն ասում է չկա էթնիկ զտման վտանգ...

Միջազգային հանրության հետ աշխատել է պետք, իսկ մեզ մոտ չեն ուզում աշխատեն, որևէ հրապարակման կարիք չկա, մեր իշխանություններին աղմուկ պետք չի, որքան անձայն ու աննկատ, այնքան հեշտ: Անարդարության զգացողությունից խեղդվում ես, թե ոնց 120,000 մարդ պատանդ է դառել բոլորի աշխարհաքաղաքական կեղտերին...»։

--00—ՅՄ