Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

եղ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում, 30-ին, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

--00—ԼՀ