Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

գաա

Հայաստանի Հանրապետություն տարհանված Արցախի քաղաքացիներին օժանդակելու նպատակով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ձեռնարկվում են քայլեր գիտական, տեխնիկական, վարչատնտեսական և այլ ոլորտի մասնագետներին աշխատանքի տեղավորման, ինչպես նաև նրանց նյութատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ:

Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 քաղաքացի։

Աշխատանքների կոորդինացման նպատակով խնդրում ենք կապ հաստատել ԳԱԱ ընդհանուր բաժնի հետ (010520704, Քրիստինե Դանիելյան)։

 --00—ԼՀ