Ոչ ոք ինքնակամ չի հեռացել Արցախից, նրանք ստիպված են եղել հեռանալ բռնության վախից. Ֆինլանդիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Արցախից-բռնի-տեղահանվածներ-800x445

Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների հետ Եղեգնաձոր, Գորիս և Լաչինի միջանցք այցերին:

«Կարևոր էր տեսնել, որպեսզի կարողանանք պատմել, լսել նրանց պատմությունները, փոխանցել դրանք, լաց լինել նրանց հետ: Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք ստիպված են եղել հեռանալ բռնության վախից, երկարատև ահաբեկումից»,- գրել է նա:

--00—ՅՄ