Պապիկյանը Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

նկար

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին։

Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

նկար

--00—ԼՄ