Ի՞նչ տարբերություն նիկոլական և ալիևյան իշխանության միջև, երկուսի թիրախում հաղթական գործիչներն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դ

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայաստանի իշխանությունը 2 ամսով երկարացրեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի գերությունը:

Ի՞նչ տարբերություն նիկոլական և ալիևյան իշխանությունների միջև, երկուսն էլ թիրախավորում են հաղթական գործիչներին և զինվորականներին, երկուսն էլ նրանց պահում բանտերում:

Դատարանի այսօրվա որոշումը` Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ցավալի զուգահեռների է բերում հայաստանյան և ադրբեջանական բանտերում գտնվող մեր տղերքի համար:

Ինչո՞վ է փաշինյանական իշխանությունը տարբերվում ադրբեջանականից` ոչնչով, երկուսն էլ թշնամությամբ են տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ»։ 

--00—ՍՊ