Գործը Մհեր Արղամանյանի վրա մակագրելը Լեւոն Քոչարյանի կալանքի որոշումը բեկանելը կանխելու փորձ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

լև

Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը մակագրվել է Մհեր Արղամանյանին, ով իր որդու վարքով պայմանավորված ինքնաբացարցկի իմպերատիվ հիմք ունի: Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ երկրորդ նախագահի որդու պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը, էրիկ Ալեքսանյանը եւ Արամ Վարդևանյանը:

Նրանք նաեւ նշել են. «Սա մեր որակմամբ վերաքննության արդյունքներով Լ. Քոչարյանի կալանքի որոշումը բեկանելը կանխելու փորձ է:

Մհեր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, ով ևս դատավոր էր, դհոլ էր խփում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ և դհոլով պահանջում էր նախագահի ազատազրկումը:

Հ.Գ. Կից լուսանկարում ևս մեկ անգամ կարող եք տեսնել՝ ինչպես է Լևոն Քոչարյանը ծեծի ենթարկում բերետներին, ինչի համար կալանավորված է»:

--00--ԼՀ