Ստեփանակերտում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի խնդիրը կլուծեն Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News

գու

Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքներ կարող են ստանալ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ, N310 սենյակ։ ☎️Հեռ.՝ 012-37-77-65: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։

❗️Ծանոթություն.➡️Վերոնշյալ տեղեկանքները տրվում են տրանսպորտային միջոցի օտարման կամ տեխնիկական զննություն անցկացնելու համար։

--00--ԼՀ