Այսօր ԼՂ-ում գրեթե հայ չկա, սա էթնիկ զտում է, նրանք հայերին պահում են Բաքվի բանտերում․ Կիրակոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News

Ադրբեջանը իրականացնում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ծրագիր։ Մեծ ցավով ասում եմ, որ դա արդեն իրականություն է դարձել։ 9-ամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը  խախտել է դատարանների որոշումը և սեպտեմբերի 19-ին մաշտաբային արձակում է իրականացրել ԼՂ-ի նկատմամբ։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանին նիստի լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Կիրակոսյանը նշեց, որ չնայած նրան, որ հազարամյակներ շարունակ ԼՂ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել,  այսօր ԼՂ-ում գրեթե հայեր չկան։

«Եթե սա էթնիկ զրում չէ, ապա ես չգիտեմ, թե ինչ է»,- ասաց Կիրակոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ