Նիկոլիստները մերօրյա նեոբոլշևիկներն են, որոնց պետք է քննադատել թե ռուսական, թե ֆրանսիական եթերներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

f64f35a811a89c_64f35a811a8dc

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նժդեհն էր օտար երկրներում հայ բոլշեւիկներին էր սուր քննադատում ու ճիշտ էր անում։ Թրքահպատակ նեոբոլշեւիկ նիկոլիստներին պետք է քննադատել ու դատապարտել թե Մոսկվայում, եւ թե Բրյուսելում։

ՔՊ-ն մի խառնվել է խառնվել, թե ինչպե՞ս կարելի է այլ պետության հեռուստաեթերում քննադատել սեփական պետության իշխանությանը: Այդ առումով մի քանի նկատառում։ Ո՞վ ու ովքե՞ր են դրանից բողոքում։ Նիկոլն ու իր խմբակը, որ տասնամյակներ շարունակ օտար դեսպանատներին բողոքում էին ՀՀ իշխանություններից։

Քպ-ն որ 2018-ի իշխանափոխության օրերին մեռավ հենց նույն Նիկոլի միջոցով հանրահավաքներին մեջբերել ՌԴ իշխանությունների ու մասնավորապես Զախարովայի խոսքերը։ Հերիք չէ՞ սուտ ինքնիշխաններ խաղաք։ Այո, սեփական պետության իշխանություններից բողոքելն ու նրանց քննադատելը օտար ափերում մեղմ ասած լավ բան չէ։ Բայց Նիկոլն ու խմբակը ավելի շուտ թուրքական «5-րդ շարասյուն» են հիշեցնում, քան պետության իշխանություն։ Նիկոլն ու իր խմբակը Արցախի հանձնման ու Հայաստանի գահավիժման գերեզմանափորերն են։

Հետեւաբար. թե Մոսկվայում, թե Բրյուսելում, թե Թեհրանում ու թե Վաշինգտոնում պետք է ոչ միայն քննադատել, այլ նաեւ պետք է դատապարտել բոլոր նրանց։ Դա նույն բանն է, եթե ասեն՝ Նժդեհն ինչու՞ էր ապազգային բոլշեւիկներին Սոֆիայում կամ Բոսթոնում քննատատում։ Լավ էր անում։

Հիմա նիկոլիստներն էլ մերօրյա նեոբոլշեւիկներն են, որոնց պետք է քննադատել ցանկացած եթերում՝ ռուսականից միչեւ ֆրանսիական»։

--00—ՅՄ