Մնում ա Պուտինը հայերեն սովորի ու ասի, որ մինչև Արևմուտքի մտնելն Արցախի կարգավիճակի հարց կար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

«Արմենի գործով, ոչ մի հատուկ ակնկալիք դատական ատյաններից չունեմ։ Եթե մենք ապրեինք իրավական պետության մեջ այս գործը ընդհանրապես չէր լինի, կալանք չէր լինի։ Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է»։ Այս մասին այսօր Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։  

Ըստ Շարմազանովի՝ 2018թ-ից այս կողմ ՀՀ-ում խոսել իրավական պետությունից և օրինական դատավարությունից  անտեղի է։

«Նիկոլի կառուցողական գործընկերը Բաքվի բանտերում է պահում Արցախի հերոսներին, իսկ Ալիևի գործընկերը բանտարկության մեջ է պահում գեներալ Խաչատուրովին և Արցախի ինքնորոծման իրավունքի առաջամարտիկ Արմեն Աշոտյանին»,- ընդգծեց Շարմազանովը։

Խոսելով Արցախի հարցով նախկինում եղած բանակցություններից և ՌԴ նախագահի հայտարարություններից Շարմազանովն ասաց․ «Մնում ա Պուտինը հայերեն սովորի ու ասի, որ մինչև Արևմուտքի մտնելն Արցախի կարգավիճակի հարց կար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ