Փնթի ձևով գործը սարքած, բանտիկով կապած քննիչը «պավիշենի» ստացավ, ԱԱԾ-ն էլ չմտավ էս կեղտոտ գործի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Այս գործով զբաղվել են տարբեր քննչական մարմիններ։ 2 քննչական մարմինները՝ ԱԱԾ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն, չեն մտել այս կեղտոտ գործարքի մեջ, իսկ Քննչական կոմիտեն մտել է։ Այս մասին այսօր դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով իրեն առաջադրված մեղադրանքից։

Աշոտյանը շեշտեց, որ գործում կան շատ անճշտություններ և անհամապատասխանություններ։

Ըստ Աշոտյանի, նորմալ երկրում նման քննչական խմբի ղեկավարը պետք է աշխատանքից ազատվեր։

«Փնթի ձևով գործը սարքած, բանտիկով կապած քննիչը «պավիշենի» ստացավ, պաշտոնի առաջխաղացում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ