Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է Թուրքիայից կաշառք ստանալու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

 

Screenshot_4

Նշվում է, որ Ադամսը հայտնի  է Թուրքիայի հետ սերտ հարաբերություններով  և համարվում է Թուրքիա ամենաշատ այցելող քաղաքապետը։ Ինչպես նաև հիշատակվում է, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո նա այցելել է Թուրքիա և ասել․ «Դուք իմ ընկերներն ու եղբայրներն եք»։

Հետաքննությանն անդրադարձել է «New York Times» պարբերականը և նշել է, որ Էրիկ Ադամսի ընտրական քարոզարշավի պատասխանատու Բրիաննա Սագսի տունը խուզարկվել է, իսկ նա էլ հարցաքննվել է կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։ Նշվում է, որ Սագսը 2021-ին Ադամսի ընտրական քարոզարշավի համար հավաքել էր ավելի քան 18 մլն դոլար նվիրատվություն։

Հիշեցնենք, որ նախկինում հետաքննություն էր սկսվել Ադամսի մերձավորների նկատմամբ և նրանց  մեղադրանք էր առաջադրվել նվիրատվություններ հավաքելու, դրանք անօրինական կերպով օգտագործելու մեջ։

Աղբյուրը՝ Ermenihaber.am

--00—ՅՄ