Սյունիքը երկու կողմից սեղմել են, Նախիջևանից մինչև Մեղրի, Ագարակ զորքերի կուտակումներ կան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների է պատրաստվում, Նախիջևանից մինչև Մեղրի, Ագարակ 180 աստիճան կուտակումներ կան, Սյունիքը երկու կողմից սեղմել են։ Նույնը Արցախում է` Քարվաճառ, Զանգելան,  Լաչին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

«Այսպես կոչված, «անկլավները» մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն, եթե Տիգրանաշենը տանք, կատաստրոֆա է լինելու։ Անկլավները վերցնելուց հետո Բաքուն սնուցող ճանապարհներ է պահանջելու։ Նրանք Արծվաշենը չեն պատրաստվում տալ, անկլավների անվան տակ նոր կռիվ են սկսելու, չեն հանգստանալու, մեծ ստանալիքներ ունեն»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ