Անկլավների վերադարձի մասին ոչ մի քննարկում ինձ հայտնի չէ. փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Paruyr-Hovhannisyan-e1636444589496.jpg

Հայաստանի տարածքում գտնվող «ադրբեջանական անկլավների» վերադարձի մասին քննարկում չի ընթանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։



«Ինձ անձամբ հայտնի չէ անկլավների մասին որևիցե քննարկում», - նշել է նա՝ հավելելով, որ Երևանը հույս ունի, թե ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը կհանի իր զորքերը ՀՀ սուվերեն տարածքից։



--00—ԶՀ