«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա»-ին ՀՀ ազգային տաղավարով կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

ճա

«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետ և ճարտարապետության տեսաբան Էնդո Շուհեյը։ Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը:

Էնդո Շուհեյը ճարտարապետական յուրահատուկ, նորարարական լուծումներով բազմաթիվ շինությունների հեղինակ է։

Իր աշխատանքներում նա համատեղում է ճապոնական և արևմտյան ավանդույթների տարրերը՝ ստեղծելով դինամիկ տարածքներ, վերացնելով սահմանները ինտերիերի և էքստերիերի միջև։

Առավելապես հայտնի են Էնդո Շուհեյի «Springtecture», «Rooftecture», «Bubbletecture», «Halftecture» նախագծերը։

--00—ԼՀ