Երևանում մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. Ադրբեջանը չի մասնակցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

վեհ.

Մի քանի ժամից Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Այս պահին Մարզահամերգային համալիրում ընթանում են նստաշրջանի նախապատրաստական վերջին աշխատանքները։

Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։

Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում նիստին։

--00—ԼՀ