Այս փուլում ՌԴ բազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա. փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Աշխատանքային հարաբերություններում կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու և արձագանքելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին։

«Այս փուլում, այս պահին մեր օրակարգում այդպիսի հարցեր չկան»,-ասաց փոխնախարարը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՌԴ ռազմաբազան Հայաստանի տարածքից հանելու վերաբերյալ մտահոգությունները։

Սաֆարյանը նշեց, որ այս պահին օրակարգում ԼՂ բռնի տեղահանված անձանց հարցն է, նրանց վերադարձի իրավունքների հետ կապված հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ