Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են․ Քանաանի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_3

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին:

«Ադրբեջանի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ու երկխոսությունը զարգանում են քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում: Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի ընդհանուր շահերի շրջանակում»,-ասել է նա՝ նշելով, որ երկու կողմերն էլ ունեն կամք՝ այդ նպատակներին հասնելու համար:

--00—ՅՄ