Թեհրանը ողջունում է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև միջանցքի հաստատումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

l-0x0wh-786x458z-1

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու խնդրին: Հայտնում է «Լուրեր»-ը։

Նա նշել է. «Դա նոր բան չէ: Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ: Հենց այդ շրջանակներում էլ համագործակցությունը շարունակվում է: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ հնարավորություն կա այդ համագործակցությունը հաստատել նոր աշխարհագրությանը համապատասխան: Իրանը ողջունել է համագործակցելու՝ Ադրբեջանի խնդրանքը: Պարոն Բազրփաշի այցը և կամրջի բացումն այդ համագործակցության շրջանակներում են»:

Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է Թեհրանի դիրքորոշումը միջանցքների հարցով: «Մենք սկզբունքորեն աջակցում ենք տարանցիկ և տարածաշրջանային միջանցքների ոլորտում համագործակցության քննարկմանը, սակայն ընդգծում ենք, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանությանն ու միջազգային իրավունքին համապատասխան»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ