Իրանի դեմ ցանկացած գործողություն կարժանանա կործանարար պատասխանի․ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1121531

Իրանը կպատասխանի պաղեստինաիսրայելական հակամարտության սրման կապակցությամբ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողության։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Ով սպառնում է Իրանին, պետք է իմանա, որ Իրանի դեմ ցանկացած անմիտ գործողություն կհանդիպի կործանարար պատասխանի», - նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները՝ կապված Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան «Համաս» շարժմանն Իրանի ենթադրյալ աջակցության հետ։

«Իրանի դերի վերաբերյալ հարցերի բարձրացումն ուղղված է հասարակայնության ուշադրությունը շեղելուն և իրենց հնարավոր գործողությունների արդարացմանը», - հավելել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ