ՄՊՀ-ն թույլատրել է 2 ընկերությունների համակենտրոնացում․ նոր ընկերությունը գործելու է Gulf նշանի տակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

մպհ.

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ թույլատրվել է «Մեգա թրեյդ» և «Անիս փետրոլեում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը:

Նշենք, որ ընկերությունների հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։

Ընկերությունների կողմից նոր հիմնադրվող ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առուվաճառքով, գործելու է Gulf ապրանքային նշանի ներքո։

--00—ԼՀ