Գերիների վերադարձը ժամերի, օրերի հարց է, մի՛ շրջանառեք անուններ, քանի դեռ նրանք ՀՀ սահմանը չեն հատել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

 «Հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա․ բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի մեջ տեղի ունեցող բանակցություններից։

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ սա երկողմ բանակցության հիմք է Խանդանյանն ասաց․ «Հարցը հումանիտար է, հումանիտար խնդրի է վերաբերում՝ գերիների վերադարձին, ինչի մասին շատ երկար ու բազմիցս խոսել ենք»։ 

Անդրադառնալով գերիների վերադարձին՝ Խանդանյանը ասաց, որ այն պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում. «Գերիների վերադարձը ժամերի, օրերի հարց է, մի՛ շրջանառեք անուններ, քանի դեռ նրանք ՀՀ սահմանը չեն հատել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ