Սուպերմարկետի պահարանում լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ թողած երիտասարդը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ձեռ.

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին էր զանգել Սեբաստիայի փողոցի սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ պահարաններից մեկում հայտնաբերել է սպորտային պայուսակ, որի մեջ փամփուշտներ, խոնավ հագուստ, ներարկիչ, մոխրացած հետքերով կաթուցիչ, հուշանվեր թղթադրամներ և ՀՀ 22-ամյա քաղաքացու անձնագիր:

Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված պայուսակը սուպերմարկետի պահարանն էր դրել 22-ամյա երիտասարդը՝ հայտնում են ոստիկանությունից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երևանցի 22-ամյա երիտասարդը հոկտեմբերի 15-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 525-րդ հոդվածների (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Կատարվում է նախաքննություն։

--00—ԼՀ