Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Դեկտեմբերի 7-ից սկսած՝ Ադրբեջանը մի խնդիր էր հետապնդում, որ Հայաստանի հետ առանց միջնորդների երկխոսություն լինի, ինչի մասին Մյունխենում պայմանավորվեցին։ Դա լինելու է ՀՀ-ի նվաստացման գործընթաց, որի արդյունքում զարհուրելի փաստաթուղթ է ստորագրվելու։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Խոսելով իր կողմից ստեղծված «Հանուն սահմանադրության» շարժման քայլերի մասին՝ քաղաքագետը նկատեց, որ իրենք պետք է կանխեն նոր սահմանադրության ընդունումը և հեռացնեն Փաշինյանին՝ ընդգծելով, որ ինքն է գնալու Փաշինյանի հետևից։

Դիտարկմանը, թե վարչապետի հավակնություններ ունի՞ բանախոսը, Սուրենյանցը պատասխանեց․ «Չկա զինվոր, որ գեներալ չցանկանա դառնալ, եթե քաղաքականությամբ ես զբաղվում, ինչո՞ւ չպետք է հավակնություններ ունենաս, հակառակ դեպքում՝ դու քեզ կեղծում ես։ Երբեք պատասխանատվությունից չեմ հրաժարվի, եթե քաղաքական ու հասարակական կոնսենսուսն իմ վրա կանգնի։ Նրան կուղեկցեմ ԱԱԾ մեկուսարան, երբ փողոցում հավաքվի հայ ժողովրդի գիտակից հատվածը, ուժային կառույցների մեջ գզվռտոց է լինելու, թե որ կառույցն է նրան ձեռնաշղթա հագցնելու, 2024-ի վերջում ուժային կառույցները ոչ միայն չեն ենթարկվելու Փաշինյանին, այլև՝ կալանավորելու են, ինչո՞ւ եք կարծում՝ ուժային կառույցների սպաները ինքնասիրությունը կորցրած մարդիկ են»,- եզրափակեց խոսքը քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ