Ասիգա հայության նվաճումն է․ նախագահի այցը՝ Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակի Եղեռնի հուշակոթող

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Այնուհետև Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանի, առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սաջյանի և հայ համայնքի ներկայացուցիչներ Դիեգո Կարամանուկյանի ուղեկցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է հրապարակում ծանոթացել հուշահամալիրի կառուցման պատմության դրվագներին:

--00—ՅՄ