Այսօր կվառվեն Թբիլիսիի տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Թբիլիսի-տոնածառ-ամանո

«Թբիլիսի՝ եվրոպական քաղաք». այս կարգախոսով մայրաքաղաք Թբիլիսիում այսօր կմեկնարկեն Ամանորի օրերը: Ժամը 20:00-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելի պողոտայում կմիացվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը, փոխանցում է Aliq.ge-ն։

Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նա մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել ներկա գտնվել տոնածառի լույսերը միացնելու միջոցառմանը և նշել՝ հյուրերին սպասվում է հետաքրքիր ու բազմազան տեսարան։

Կալաձեի խոսքով, երկրի գլխավոր տոնածառի լույսերը միացնելուց հետո՝ դեկտեմբերի 16-ից, Օրբելիանիի հրապարակի հարևանությամբ և Մայրենի լեզվի այգում (Դեդաենիս բաղի) կբացվի «Ամանորյա գյուղ», որը կգործի մինչև հունվարի 7-ը:

--00—ՅՄ