Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ս

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (ք. Երևան, Դավթաշեն թաղամաս)։

 Մասնավորապես՝

- հանրային սննդի օբյեկտը կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը,

- ապահովված չի եղել բնական և (կամ) արհեստական օդափոխության, ձեռքերի լվացման համար նախատեսված պայմաններով,

- կառույցի պատերը և աշխատանքային մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում և հնարավոր չի եղել կատարել դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,

 - սարքավորումները և պարագաները չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

--00--ԼՀ