Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

սա

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Մելիքբեկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Վանաձոր):

 Մասնավորապես՝

․սննդի կառույցի պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ և ոչ մաքուր վիճակում, առաստաղը չի ունեցել հարթ մակերես, եղել է մասնիկների թափվելու հնարավորություն,

․խոհանոցի պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

--00—ԼՀ