Ուժեղ բուքը շարունակվում է․ Գյումրի-Երևան մայրուղին դժվարանցանելի է, տեսանելիությունը 30֊50 մետր է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

871875

Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ բուքը շարունակվում է։

Որոշ հատվածներում տեսանելությունը մինչև 50 մետր է։

Գյումրի - Երևան մայրուղին դժվարանցանելի է, տեսանելիությունը 30֊50 մետր է։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների բաց են, սակայն նորից` դժվարանցանելի։ Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։

--00—ՅՄ