Պետական սահմանների գծման հարցում անհրաժեշտ է առաջնորդվել պատմական արդարության սկզբունքով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

35840_Hay-turq_sahman_M

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով 101 տարի առաջ այս օրը ԽՍՀՄ կազմավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«1922 թ․ այս օրը՝ դեկտեմբերի 30-ին, կազմավորվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, որին Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում անդամակցեցին նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Ձևավորման պահից իսկ սկսած այս միավորի հիմքում ձևավորվեցին ականներ, որոնք տասնամյակների խտրականության ճնշման հետևանքով մի օր պայթելու էին և հանգեցնելու մեծ դժբախտությունների։

Այդ ականներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային-սահմանային վիճելի խնդիրների անարդար և անհամաչափ լուծումն էր, որի հետևանքով պատմական հայկական երկու երկրամասեր՝ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը, օրգանապես՝ մշակութապես և պատմականորեն կապված լինելով Հայաստանին, տրվեցին Ադրբեջանին՝ ի պատասխան ստոր շանտաժների, որին դիմում էր ադրբեջանական ղեկավարությունը՝ սպառնալով հակառակ պարագայում դուրս գալ Միությունից։

Դրա հետևանքով և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Նախիջևանի, և պատմական Գարդմանի ու Շիրվանի հայությունը ստիպված եղավ տասնամյակներ շարունակ տանելու էթնիկ ու ռասայական ճնշման բոլոր դրսևորումները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ