«Այս ընտրություններն աննախադեպ են ԱՄՆ պատմության ընթացքում»․ Ալան Լիխտման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Capture

«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը զրուցել է Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխտմանի և Նյու Հևենի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Շմիդտի հետ, թե ինչ սպասել 2024 թվականի նախագահական ընտրություններից և որ գործընթացներին ուշադրություն դարձնել։

Հունվարը լուրջ ազդեցություն կթողնի ԱՄՆ նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների միջև ուժերի հավասարակշռության վրա. նոր տարվա առաջին ամսին Այովա և Նյու Հեմփշիր նահանգներում տեղի կունենան ներկուսակցական ընտրություններ՝ փրայմերիզներ։ Հանրապետական թեկնածուների համար դրանք նշանակում են պայքար՝ նախընտրական մրցավազքում մնալու համար։ Դեմոկրատների պարագայում իրավիճակը սակավ դրամատիկ է, բայց արձանագրվում է նախագահ Ջո Բայդենի վարկանիշի անկում:

Փորձագետներն ընդգծում են՝ դեռ վաղ է եզրակացություններ անել:

Ըստ Նյու Հևենի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Շմիդտի, հավանականությունը, որ մինչև հունվարի վերջ 7 հանրապետական թեկնածուներից միայն երկուսը կմնան ցանկում մեծ է։ Նրանք բոլորը պետք է անցնեն Այովա նահանգում կայանալիք ներկուսակցական ընտրությունների միջով, որը նախատեսված է հունվարի 15-ին: Հաջորդ փուլը Նյու Հեմփշիրի փրայմերիզն է՝ հունվարի 23-ին։

Ըստ փորձագետների, այս փուլում որոշիչը ոչ այնքան քվեներն են, որքան նվիրատվությունները, և հանրապետականների փրայմերիզների հավանական հաղթող է նշվում Դոնալդ Թրամփը:

«Չնայած, արդյունքների կանխատեսումը շատ դժվար է, քանի որ երբ խոսքը վերաբերում է փրայմերիզներին, ընտրողները պետք է ֆիզիկապես գան ու քվեարկեն, ինչը նշանակում է ջանք գործադրել: Նախագահական մրցապայքարից դուրս գալու հավանական թեկնածուների շարքում են Ռոն ԴեՍանտիսը, ով ժամանակին Թրամփի գլխավոր մրցակիցն էր, և Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին, ով դեմ է Թրամփին, բայց ակնհայտորեն չի կարողացել շահել հանրապետականների սրտերը: Փոքր են նաև Նիկի Հեյլիի շանսերը: Թրամփը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը»,- նշում է պրոֆեսոր Ալան Լիխտմանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ