Ի՞նչ հետևանքներ կունենան ԱՄՆ նախագահական ընտրությունները Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Screenshot_11

Այս տարվա աշխարհի ուշադրությունն աստիճանաբար կենտրոնանալու է Միացյալ Նահանգների ուղղությամբ, ուր նոյեմբերին նախագահական ընտրություններ են։ Գաղտնիք չէ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ ընտրությունների արդյունքները միջազգային հարաբերությունների համար։ Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ, գրում է Ամերիկայի Ձայնը։

Հարավային Կովկասում, հատկապես` անվտանգությանը վերաբերող հարցերում ԱՄՆ աննախադեպ ներգրավվածության, և հայ-ամերիկյան հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին` Հայաստանի համար այլևս նոր նշանակություն են ստանում Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները, որովհետև դրանց արդյունքը կարող է ուղղակի ազդեցություն թողնել Հարավային Կովկասում Վաշինգտոնի քաղաքականության վրա` «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանում գործող Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։

«Թե ինչպիսին պետք է լինի Միացյալ Նահանգների քաղաքականությունը, ․․․ դա բախումն էր իզոլյացիոնիզմի և միջազգային հարցերում գլոբալ ներգրավվածության միջև, և, այո՛, եղել են ժամանակներ, երբ իզոլյացիոնիզմը հաղթել է, բայց հաղթել է ժամանակավորապես, հաղթել է տակտիկապես, որովհետև չի կարող Միացյալ Նահանգների նման պետությունը ներգրավված չլինել գլոբալ մասշտաբով, միջազգային գործերին»,- ասում է Մեհրաբյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ