Տիրան Խաչատրյանը հարցաքննվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 13, 24News

տ.p

Երեկ մամուլը գրել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Արամուս գյուղում հայտնվել է ծեծկռտուքի կիզակետում, ապա ձերբակալվել:

«Հրապարակ»-ը հղում անելով՝ իր աղբյուրներին հայտնում է.

«Քննչական կոմիտեի մեր աղբյուրի խոսքով՝ Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի միջադեպի գործը Կոտայքի քննչական կոմիտեից տեղափոխվել է Քննչական կոմիտեի Հատուկ կարեւորագույն գոծերով քննչական վարչություն եւ կքննվի այնտեղ։

Մենք նաև տեղեկացանք, որ երկու ժամ առաջ Խաչատրյանը հարցաքննվել է»:

--00--ԼՀ