Բքի պատճառով մոլորված զինծառայողի դեպքով շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

հհ

Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին 24News-ին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից․

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Մերի Մանուկյան