Եթե Արցախն իսկապես մեզ համար արժեք լիներ, գոնե բետոնե խրամատներ կկառուցեինք. Արամ Փախչանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Հայաստանի քաղաքացին պետք է գտնի ոչ թե ռացիոնալ, այլ զգայական պատճառներ՝ իրեն վերագրելու մեր պետության մաս, հակառակ դեպքում ինքը կարող է իր պետությունն ընկալել իբրև բիզնես միջավայր ու փնտրել հնարավորություն արարել այլ երկրում, ինչն էլ դարեր շարունակ հաջողությամբ արել է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։

«Անգամ եթե նա չլքի երկիրը, նա երկրով երբեք չի զբաղվի։ Իր համար այդ երկրի մարդկանց միավորող շահերը չեն լինի, կմտածի, որ սա օֆիս է, եթե այստեղ չստացվի, կգնա այլ տեղ։ Դու՝ որպես ժողովուրդ, եթե այստեղ բնակվում ես, պետք է պատճառներ ունենաս, հակառակ դեպքում այն կդառնա բիզնես, իսկ այդ պատճառները չեն կարող ռացիոնալ լինել։ Մարդը ռացիոնալ էակ չէ, մարդն ունի հուզականություն, որը ռացիոնալից վեր է։

Ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդը սիրված չէ, չունի շատ արժեքներ։ Ռացիոնալ տեսանկյունից պետք չէ օգնել մահամերձ մարդուն, որովհետև միևնույն է՝ մահանալու է։ Պետք է խոսել այն արժեքներից, որոնք մարդիկ կարևորում են, բայց որոնք չեն բխում իրենց անմիջական շահերից։ Երբ լինում են այդ արժեքները, այդ մարդիկ դառնում են ավելի հզոր, ավելի ուժեղ ու դա արդեն ծառայեցնում են իրենց շահերին», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ